Կարևոր իրադարձություններ

Եղվարդի ծննդատան հետ կապված քննարկում ենք, ժամանակ կտրվի․ Արսեն Թորոսյան (Տեսանյութ)

14 Հունվար, 2020 20:28
Եղվարդի ծննդատան հետ կապված քննարկում ենք, ժամանակ կտրվի․ Արսեն Թորոսյան (Տեսանյութ)

Կոտայքի մարզպետի հետ խոսել եմ այստեղ գալուց առաջ և գիտեմ, թե ինքն ինչ է հայտարարել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել է Եղվարդ՝ հանդիպելու «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի ու շահագրգիռ քաղաքացիների հետ։ Նա լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իր կարծիքով՝ Եղվարդի ծննդատունը չպետք է լուծարվի, ավելին՝ պետք է վերազինվի։ «Մենք հիմա քննարկում ենք՝ արդյոք արժի՞ «Նաիրի» ԲԿ-ին ևս ինչ-որ ժամանակով մորատորիումի նման ինչ-որ մի բան անենք, որ հասկանանք՝ իրենք, ի վերջո, 150-ի կձգտեն, կհասնե՞ն, թե՝ չէ։ Նմանատիպ բանակցություններ վարվում են նաև մյուսների հետ, որոնք որ ռեալ հնարավոր է, որ այդ մինիմալին հասնեն։ Մենք 10 ծնունդ ընդունողի հետ վստահաբար նման բանակցություն չենք կարող տանել»,- ասաց նախարարը։ Թորոսյանը, սակայն, նկատեց, որ միայն թվով չի կարող լինել, պետք է լինի պահանջ-պայմանների կատարում։ «Եթե չկա վիրահատարան, ինտենսիվ թերապիա ևայլն դրա մասին խոսք չի կարող լինել, ինչքան ճանապարհ էլ ուզում են փակել, դա սկզբունք է, որը մեր քաղաքացիների առողջության պահպանությանն է միտված»,- նկատեց Թորոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
 Տեսանյութը` 1in.am-ի

 

Լրահոս

Դիտել ավելին