Կարևոր իրադարձություններ

Բրիտանիան պատրաստ է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռռքբերման կանխման այլընտրանքային գործարքի շուրջ աշխատել

14 Հունվար, 2020 19:54
Բրիտանիան պատրաստ է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռռքբերման կանխման այլընտրանքային գործարքի շուրջ աշխատել

Բրիտանիան պատրաստ է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռռքբերման կանխման այլընտրանքային գործարքի շուրջ աշխատել, եթե դրան աջակցի ԱՄՆ-ը, սակայն տվյալ պահին այժմյան իրանական միջուկային համաձայնագիրը միակն է, հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնի մամուլի քարտուղարը, հայտնում է Reuters-ը։

«Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանը միակ գործարքն է, որը ներկայում գոյություն ունի եւ թույլ չի տալիս Իրանին միջուկային զենք ստանալ, սակայն ինչպես նախկինում ասել է վարչապետը․․․ եթե ապագայում կարողանանք պայմանանվորվել լավագույն գործարքի մասին, որին կսատարի ԱՄՆ-ը, ապա մենք դրան կձգտենք»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան հաստատել էին, որ իրենք մասնակցում են Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ վեճի կարգավորման մեխանիզմին, սակայն հայտարարել էին, որ չեն միանում Թեհրանի վրա առառվելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի գործունեությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին