Կարևոր իրադարձություններ

Իշխանության կողմից որեւէ ճնշման մասին փաստ առկա չէ, եւ չի կարող լինել.Ռուստամ Բադասյան

14 Հունվար, 2020 18:47
Իշխանության կողմից որեւէ ճնշման մասին փաստ առկա չէ, եւ չի կարող լինել.Ռուստամ Բադասյան

Կան ուժեր, որոնք ՍԴ դատավորների նկատմամբ փորձում են ճնշել։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Իշխանությունների կողմից որեւէ ազդեցության մասին լուրերը ակնհայտ հենց տարածվող լուրերով կարելի է հաստատել, որ կեղծ են։ Սկզբի շրջանում փորձում էին հասցնել նրան, ով որ դիմի վաղ կենսաթոշակի՝ ընկալում ունենա, որ ինքը շատ վատ արարք է կատարել եւ բարոյական դաշտում փորձում էին այդ հարցը ներկայացնել եւ նման ազդեցություն ունենալ։ Հիմա ճնշման այլ մեթոդներ են որդեգրել։ Կեղծ լուրեր են տարածում, որը պետք է ճնշում ենթադրի այն դատավորի նկատմամբ, որը կարող է դիտարկել նման հնարավորություն»,- ասաց նախարարը։

Բադասյանը շեշտեց, որ իշխանության կողմից որեւէ ճնշման մասին փաստ առկա չէ, եւ չի կարող լինել. «Որոշ այլ ուժերի կողմից ակնհայտորեն միտում եմ տեսնում մեդիա արշավների միջոցով ճնշումներ գործադրելու»։

Հարցին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ուժային կառույցները հանդիպում ունեցե՞լ են՝ ՍԴ դատավորների մասին «դոսյեներ» հավաքելու թեմայով, Բադասյանը հերքեց այդ լուրը. «Վստահ եմ, թե ինչ որակի իշխանություն ենք մենք ներկայացնում եւ նման քննարկումները բացառված են գործող կառավարությունում»։

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն, նշեց, որ մեղադրանք առաջադրել կապ չունի ՍԴ-ում առկա ճգնաժամի վերացման հետ.

«Իշխանափոխությունից մեկ տարի անց կարող եմ հիշեցնել, թե իշխանափոխությունից հետո մինչեւ հիմա քանի պաշտոնատար անձի քրեական գործ է քննվել։ Ուղղակի առանձնացնել այն, որ այդ անձը ունի դատավորի կարգավիճակ, եւ դա կապել նրա հետ, որ դա հետապնդում է, ես ճիշտ չեմ համարում»։

 

Լրահոս

Դիտել ավելին