Կարևոր իրադարձություններ

Իրանը մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ամերիկացի զինվորականների դեմ հայց ներկայացնել Միջազգային դատարան

14 Հունվար, 2020 18:35
Իրանը մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ամերիկացի զինվորականների դեմ հայց ներկայացնել Միջազգային դատարան

Իրանը մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ամերիկացի զինվորականների դեմ հայց ներկայացնել Միջազգային դատարան՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, հաղորդում է Mehr-ը: Այս մասին հայտարարել է Իրանի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմայիլին:

«Որեւէ կասկած չկա, որ ամերիկացի զինվորականներն ահաբեկչական գործողություն են իրականացրել՝ սպանելով Սոլեյմանիին եւ Իրաքի ժողովրդական մոբիլիզացման ստորաբաժանումների հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսին, եւ Թրամփը խոստովանել է, որ նման հանցանք է կատարել»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ նախ Իրանը գործ կհարուցի այդ դեպքի առթիվ Իրանում, ապա Իրաքում, որից հետո հայց կներկայացնի Հաագայի դատարան:

Հիշեցնենք, որ Բաղդադի օդանավակայանի մոտակայքում ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետեւանքով սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Նրա սպանության հրամանն արձակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

 

Լրահոս

Դիտել ավելին