Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի նախագահը խոստացել է դաս տալ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարին

14 Հունվար, 2020 18:16
Թուրքիայի նախագահը խոստացել է դաս տալ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարին

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է դաս տալ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարին, եթե վերջինս շարունակի հարձակումները Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության դիրքերի վրա, որոնք տեղակայված են Տրիպոլիում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիան ուշադիր հետեւում է Լիբիայի օրինական իշխանությունների եւ գեներալ Խաֆթարի դաշնակիցների քայլերին: Եթե Լիբիայի ճանաչված իշխանությունների դիրքերի ուղղությամբ հարվածները վերսկսվեն, ապա Թուրքիան պատրաստ է դաս տալ Խաֆթարին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում:

Էրդողանը նաեւ պնդել է, որ նախ Խաֆթարն ընդունել է Լիբիայում հրադադարի մասին համաձայնագիրը, ապա «փախուստի է դիմել Մոսկվայից», որտեղ բանակցություններ են անցկացվել Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ:   

«Մենք շատ ջանքեր ենք գործադրել նախաձեռնության շրջանակում, որը սկսել են Թուրքիան եւ Ռուսաստանը: Երեկ Մոսկվայում Տրիպոլիի կառավարությունը կառուցողական դիրքորոշում է դրսեւորել, սակայն պուտչիստ Խաֆթարը չի ցանկացել ստորագրել հրադադարի մասին համաձայնագիրը: Նախ նա կողմ էր դրան, ապա փախուստի դիմեց Մոսկվայից»,- ասել է Էրդողանը: Նրա կարծիքով՝ այժմ Լիբիայում իրավիճակի զարգացման համար պատասխանատու է ռուսական կողմը:

«Կիրակի Բեռլինում գագաթաժողով կանցկացվի, եւ մենք առաջնորդների մակարդակով կքննարկենք այդ թեման: Այդ գագաթաժողովին մի շարք երկրներ, այդ թվում ԱՄՆ-ը, կներկայացվեն ավելի ցածր մակարդակով: Մենք շահագրգիռ կողմերին տեղեկացրել ենք, որ բանակցային սեղանի շուրջ պետք է ներկա լինեն նաեւ Թունիսի եւ Կատարի ներկայացուցիչները, սակայն մենք ցանկալի արդյունք չեն ստացել»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Հունվարի 12-ին Լիբիայում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների առաջարկած նախաձեռնության շրջանակում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը:  

Հունվարի 13-ին կողմերի ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա, բանակցությունների արդյունքով Ազգային համաձայնության կառավարությունը հրադադարի շուրջ համաձայնագիր է ստորագրել:

Խաֆթարը դադար է վերցրել համաձայնագիրն ուսումնասիրելու համար, սակայն ավելի ուշ լքել է Մոսկվան՝ առանց փաստաթուղթը ստորագրելու: Հունվարի 14-ի գիշերը Տրիպոլիի հարավում վերսկսվել են զինված բախումները: Ազգային բանակը հայտարարություն է տարածել, որում զեկուցել է «հաղթանակի հասնելու վճռականության եւ պատրաստակամության» մասին: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին