Կարևոր իրադարձություններ

Հունվարի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք

14 Հունվար, 2020 18:09
Հունվարի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, խարդախության՝ 5, բնակարանային գողության՝ 4, ծեծի եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առեւանգման, սպառնալիքի եւ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու` 2-ական, շորթման, հարկերից խուսափելու, դրամանենգության եւ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու 1-ական դեպք։

 Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին