Կարևոր իրադարձություններ

Տաշքենդում հայ ճանաչված դիզայներ է սպանվել

14 Հունվար, 2020 17:46
Տաշքենդում հայ ճանաչված դիզայներ է սպանվել

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում սպանել են հայկական արմատներով հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանին:

«Համաձայն նախնական տվյալների՝ սպանությունը տեղի է ունեցել երեկոյան, մայրաքաղաքի Յաշնաբադսկի շրջանում»,- հայտնել է Kommersant.uz-ն:

Նշվում է, որ հայտնի դիզայների սպանության մասին լուրը հաստատել են հանրապետության գլխավոր դատախազությունում: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Նարիման Գրիգորյանը Ուզբեկստանում նոր սերնդի հագուստի հայտնի մոդելյեր-դիզայներ էր: Նա հաճախ էր հանդես գալիս որպես զգեստների ձևավորող ուզբեկական բազմաթիվ շոու ծրագրերում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին