Կարևոր իրադարձություններ

Միլան-Երևան երթուղով թռիչք իրականացնող օդանավը «Զվարթնոց»-ում վայրէջք կկատարի ժամը 15:30-ին

14 Հունվար, 2020 15:07
Միլան-Երևան երթուղով թռիչք իրականացնող օդանավը «Զվարթնոց»-ում վայրէջք կկատարի ժամը 15:30-ին

Ryanair բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան-Միլան երթուղով թռիչք իրականացնող օդանավը հունվարի 14-ին  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 15:30-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Չվերթերի մեկնարկի կապակցությամբ օդանավակայանի ժամանման սրահում ճեպազրույցով հանդես կգան Ryanair ընկերության ներկայացուցիչը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա ՍաֆարյանըՔաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին