Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

14 Հունվար, 2020 14:27
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ նիստից առաջ ստացվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը, որով նա տեղեկացրել է, որ ինքը չի մասնակցելու նիստին: Նա դա հիմնավորել է նրանով, որ դատավարության որոշ մասնակիցներ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում պաշտպանների նկատմամբ, որոնք սպառնալիք են պարունակում, իսկ դատարանը որևէ գործողություն չի ձեռնարկում դա կանխելու համար, ինչի պատճառով պաշտպանական կողմը զրկվում է պաշտպանվելու իրական ու ողջամիտ հնարավորությունից:

Մեղադրող կողմը Մ.Պողոսյանի մասնակցելուց հրաժարվելը համարեց ցուցադրական քայլ և միջնորդեց նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառել: Դատավոր Ա.Դանիբելյանն էլ նշեց, որ դրա համար հիմք չկա, սակայն Յու. Խաչատուրովի պաշտպանի կողմից 3 անընդմեջ անհարգելի բացակայության դեպքում դատարանը սանկցիա կկիրառի:

Գործով հերթական դատական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին ժամը 13-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին