Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

14 Հունվար, 2020 14:13
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:

 Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ շրջանցելով «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումները, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում պահել են հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև՝ կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։
 

Լրահոս

Դիտել ավելին