Կարևոր իրադարձություններ

Վարորդական իրավունք չունեցող 24-ամյա տաքսու վարորդը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել 17-ամյա պատանու. վերջինս բազմաթիվ կոտրվածքներ է ստացել. Shamshyan.com

14 Հունվար, 2020 13:15
Վարորդական իրավունք չունեցող 24-ամյա տաքսու վարորդը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել 17-ամյա պատանու. վերջինս բազմաթիվ կոտրվածքներ է ստացել. Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 10:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Արթուր Հարությունյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտա-Ծխախոտագործների փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող, Երևան քաղաքի բնակիչ, 17-ամյա Գագիկ Խ.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Վարորդը ահազանգել է Երևանի 1-03 շտապօգություն: Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ շտապօգնության վարորդը այնքան է շտապելիս եղել, որ երեխային հիվանդանոց է տեղափոխել առանց բժիշկների, իսկ բժիշկներն հիվանդանոց են  տեղափոխվել ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում վարորդ Ա. Հարությունյանը Ճանապարհային ոստիկանության ծառայողներին ու հետաքննիչին ասել է, որ ինքը վարորդական իրավունքի վկայական չունի, ավտոմեքենան էլ շահագործում է որպես տաքսի և ԱՊՊԱ նույնպես չունի:
 
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան բազմաթիվ կոտրվածքներ է ստացել:

Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին