Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

Քարվաճառում սկսվել է հերթական ապօրինի ՀԷԿ-ի շինարարությունը. Ալեքսանդր Քանանյան

14 Հունվար, 2020 12:12
Քարվաճառում սկսվել է հերթական ապօրինի ՀԷԿ-ի շինարարությունը. Ալեքսանդր Քանանյան

Արցախի Քարվաճառ քաղաքում սկսվել է հերթական ապօրինի ՀԷԿ-ի շինարարությունը, ահազանգում է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, որը բնակվում է Քարվաճառում: Նա Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է արել՝ կցելով տեսանյութեր:Ամանորի նախաշեմին Քարվաճառ քաղաքի տարածքում սկսուել է հերթական ապաւրինի ՀԷԿ֊ի շինարարութիւնը։ Ջերմաջուր առողջարանային աւանի եւ Ծարի շրջակայքում բացի արագաւրէն ընթացող «յայտարարուած» շինարարութիւնների կատարուում են այլ՝ խիստ կասկածելի բնոյթի լայնածաւալ հողային աշխատանքներ։ Լուսանկարներն ու տեսագրութիւնները կցուում են։

Արցախում, ինչպէս եւ Հայաստանի այլ հատուածներում «փոքր» ՀԷԿաշինութիւնը վաղուց ի վեր դարձել է համապարփակ համազգայն աղետ։ Արցախում այս աղետի գլխաւոր պատասխանատուներն են հեռացող Բակո Սահակեանը եւ պաշտաւնական Երեւանի անպատասխանատու թողտուութեամբ իշխանութեանը մոլեգնաւրէն ձգտող տեղի գլխաւոր ոլիգարխ Արայիկ Յարութիւնեանը՝ ի դէմս նրանց քաջայայտ քրէական շրջապատի։ Յատկապէս ծայրահեղ ծանր վիճակ է Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջաններում, որտեղ ՀԷԿ֊աշինութեան ներկայ «տեմպերի» հանդուրժման դէպքում երկու տարում խողովակաշարերի մէջ է առնուելու ողջ գետային ցանցը։ Աղաւնոյ, Հոչանց, Լեւ, Տրտու (Թարթար) գետերի աւազանների էական հատուածները լիովին ջրազրկուած են՝ ոժանդակ վտակներով հանդերձ։ Բայց ի հեճուկս ամենայնի՝ ներքին քրէական խուժանի հակապետական գործունէութիւնը կանխուելու է ամէն առ այդ պատշաճ գնով: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին