Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

«Շարունակական նման պահվածքը ձեզ այլեւս անվստահելի գործընկեր է դարձնում». ԿԳՄՍ նախարարը՝ Կարեն Վարդանյանի մասին

14 Հունվար, 2020 10:37
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
«Շարունակական նման պահվածքը ձեզ այլեւս անվստահելի գործընկեր է դարձնում». ԿԳՄՍ նախարարը՝ Կարեն Վարդանյանի մասին

ԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանի հայտարարությանը, թե ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը, ինչը սաբոտաժ է:

Արայիկ Հարությունյանը նշել է. «Այսպիսի հայտարարություն է անում մի մարդ, ում կազմակերպությունը ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 միլիոն դրամի վերջին գումարները երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար, ով իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը չորս ամսում:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հարգելի անդամներ, ձեր գործընկերոջ շարունակական նման պահվածքը ձեզ այլեւս անվստահելի գործընկեր է դարձնում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համար:

ԿԳՄՍՆ հավատարիմ է Հայաստանի բոլոր դպրոցներն ինժեներական լաբորատորիաներով հագեցնելու իր հանձնառությանը` կլինի դա ԻՏՁՄ-ի, թե այլ կազմակերպության հետ:

Հ.Գ. ստորեւ բերված հայտարարությունների «լրջության» մասին խոսում է այն փաստը, որ եթե 2019-ին ինժեներական լաբորատորիաների բյուջեն կազմել է 352 միլիոն դրամ, ապա 2020-ին՝ 671 միլիոն»:

Նշենք, որ Լրատվական ռադիոյին տված հարցազրույցում Կարեն Վարդանյանը նշել է, որ թեեւ 2019 թվականին «Արմաթ» լաբորատորիաներով համալրվեցին Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի բոլոր դպրոցները, որտեղ սովորում է 33+ աշակերտ, ինչը ռեկորդային ցուցանիշ է, սակայն ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը. «Սա, թերևս, վարչապետ Փաշինյանի ասած սաբոտաժի դասական օրինակն է»,-նշել է նա:

 
 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին