Կարևոր իրադարձություններ

Հուշարձանների ճակատագրով մտահոգ պատգամավորը առաջարկում է մեծացնել խորհրդարանի դերը. «Ժամանակ»

14 Հունվար, 2020 08:43
Հուշարձանների ճակատագրով մտահոգ պատգամավորը առաջարկում է մեծացնել խորհրդարանի դերը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում:

 Ղազարյանն առաջարկում է պատմական հուշարձանների ճակատագրի որոշման հարցում էապես մեծացնել Ազգային ժողովի դերը: Նա, մասնավորապես, առաջարկում է Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի սուբյեկտների ցանկում ավելացնել Ազգային ժողովը, առանց խորհրդարանի համաձայնության չքանդել, չտեղափոխել կամ չմասնավորեցնել պատմության և մշակույթի որևէ հուշարձան: Այդ գործառույթը գործող օրենքով վերապահված է կառավարությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին