Կարևոր իրադարձություններ

Երևանում 27-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է խաչմերուկը կարգավորող լուսացույցը

13 Հունվար, 2020 22:55
Երևանում 27-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է խաչմերուկը կարգավորող լուսացույցը

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Իգիթ Հակոբյանը իր վարած Mercedes G65 մակնիշի 72 AR 222 համարանիշի ավտոմեքենայով Խորենացի-Նար-Դոս փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակրին և տապալել այն։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին