Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524
    532

  • RUB

    7,41
    7,81

Կարևոր իրադարձություններ

Երկու աղջիկ մի երիտասարդի վերաբերող անձնական տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով պահանջել եւ ստացել են 1մլն դրամ

13 Հունվար, 2020 16:44
Երկու աղջիկ մի երիտասարդի վերաբերող անձնական տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով պահանջել եւ ստացել են 1մլն դրամ

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ երկու աղջիկ մի երիտասարդի անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա նոյեմբերից մինչև այս տարվա հունվար ընկած ժամանակահատվածում նրանից պահանջել ու մաս-մաս ստացել են ընդհանուր 1․000․000 դրամ։

Այդ մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Տեղեկությունների հիման վրա ներքին անվտանգության վարչության, փորձաքրեագիտական վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժինների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին հերթական անգամ երիտասարդից գումար վերցնելուց հետո 26-ամյա աղջիկը բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց շորթման առարկա 50․000 դրամը։

Նույն օրը հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց նաև մյուս աղջիկը, որը 21 տարեկան է։ Նրանք ձերբակալվեցին։ Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում շորթման հատկանիշներով հարուցված քրեական գործը փոխանցվել է տարածքային քննչական բաժին։

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին