Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված հղի կինը կորցրել է երեխային. վթարի մասնակից վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. Shamshyan.com

13 Հունվար, 2020 12:41
Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված հղի կինը կորցրել է երեխային. վթարի մասնակից վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. Shamshyan.com

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է՝ հունվարի 2-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Պարզվել է՝ Mitsubishi Pajero-ն վարել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Մհեր Բաղդասարյանը, իսկ Opel-ը վարել է Արզական գյուղի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Գալստյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Մ. Բաղդասարյանը, Գ. Գալստյանը, վերջինիս ուղևոր Երևանի բնակիչներ, 1-ամյա Արեն Նազարյանը, 35-ամյա Թագուհի Թադևոսյանը և ժամեր անց՝ «Չարենցավան» բժշկական կենտրոն է դիմել Opel-ի ուղևոր, 22-ամյա Գոռ Սաքունցը: 

Կայքի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Opel-ի վարորդ Գ. Գալստյանը եղել է սթափ, իսկ Մ. Բաղդասարյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան): 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ի վարորդը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, Opel-ի վարորդի համար ստեղծել վթարային իրավիճակ, այնուհետև բախվել Opel-ին, իսկ հետո հայտնվել դաշտում:

Կայքի տեղեկություններով՝ Mitsubishi-ի խմած վարորդը Չարենցավանի նախկին ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Տոնոյանի կնոջ եղբայրն է: Վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Թ. Թադևոսյանը, որը հղի էր, կորցրել է իր ապագա աղջիկ երեխային: 


Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան քաղաք տանող հատվածում բախվել էին Opel և Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ 1 տարեկան երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Չարենցավան» բժշկական կենտրոն։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին