Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի տարածքում հնարավոր չէ ապահովել հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը. Արարատ Միրզոյան

13 Հունվար, 2020 12:05
Ադրբեջանի տարածքում հնարավոր չէ ապահովել հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով.

«Հարգանքի տուրք մատուցեցինք 1990թ․ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։

Մեկ դարի ընթացքում երրորդ անգամ Բաքվում կրկնված հայերի ջարդերը, ինչպես նաև Սումգայիթում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ բնակավայրերում կազմակերպված հայերի կոտորածները ամենավառ ապացույցն են նրա, որ հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը հնարավոր չէ ապահովել Ադրբեջանի տարածքում և ադրբեջանական սուվերենության շրջանակներում։

Ըստ այդմ, Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունը այդ անվտանգության երաշխավորն է»։

 
 

Լրահոս

Դիտել ավելին