Կարևոր իրադարձություններ

Հունվարի 10-13-ը բացահայտվել է հանցագործության 118 դեպք

13 Հունվար, 2020 11:07
Հունվարի 10-13-ը բացահայտվել է հանցագործության 118 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 118 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 26, մարմնական վնասվածք հասցնելու՝ 20, խարդախության՝ 14, ծեծի՝ 9, բնակարանային գողության՝ 7, յուրացման կամ վատնման և սպանության սպառնալիքի՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման և իշխանության ներկայացուցչի նկտամամբ բռնության՝ 2-ական, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պատմության և մշակույթի հուշարձաններ վնասելու, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելու, ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու, թմրամիջոցի մաքսանենգության ու սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու, խուլիգանության, բնակարանային գողության ու վրաերթի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին