Կարևոր իրադարձություններ

Տաշիր-Գյումրի ճանապարհը փակ է. ԱԻՆ-ը՝ ՀՀ-ում ճանապարհների վիճակի մասին

13 Հունվար, 2020 09:20
Տաշիր-Գյումրի ճանապարհը փակ է. ԱԻՆ-ը՝ ՀՀ-ում ճանապարհների վիճակի մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Տաշիր-Գյումրի ավտոճանապարհը փակ է:

Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

 Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում եւ Սյունիքի մարզում ձյուն է տեղում:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին