Կարևոր իրադարձություններ

Երևանում 2 կին առաքիչից պահանջել են 1 միլիոն դրամ`սպառնալով, որ նրա անձնական կյանքին վերաբերող տեղեկություն կհրապարակեն

12 Հունվար, 2020 22:31
Երևանում 2 կին առաքիչից պահանջել են 1 միլիոն դրամ`սպառնալով, որ նրա անձնական կյանքին վերաբերող տեղեկություն կհրապարակեն

Երեկ՝ հունվարի 11-ին, ոստիկանության ներքին անվտանգության վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Նոր-նորք վարչական շրջանում հայտնաբերվել և ոստիկանության Նոր-Նորքի բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի 2 բնակիչ: Այս մասին հայտնում է Shamshyan.com  կայքը: 

Նրանք են 26-ամյա Թեհմինե Շահբազյանը և 21-ամյա Վիկտորյա Դամբուրաջյանը: Վերջիններս կասկածվում են Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Կարեն Գ.-ից 2019 թվականի նոյեմբերից մինչև այս տարվա հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում 1 միլիոն դրամ շորթելու մեջ: Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք Կարեն Գ.-ից գումարը շորթել են՝ ասելով. «Անձնական կյանքիդ վերաբերող տեղեկություններ չհրապարակելու դիմաց պետք է տաս այդքան գումար»: Բերման ենթարկվելուց հետո Թ. Շահբազյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթման առարկա հանդիսացող գումարի մի մասը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և Թ. Շահբազյանն ու Վ. Դամբուրաջյանը ձերբակալվել են: Աղբյուրի տեղեկություններով, Կարեն Գ.-ն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես առաքիչ:

 

Լրահոս

Դիտել ավելին