Կարևոր իրադարձություններ

Ուկրաինական Boeing-ի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին սկսել են սպառնալ. Iran International

12 Հունվար, 2020 20:05
Ուկրաինական Boeing-ի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին սկսել են սպառնալ. Iran International

Iran International-ը հաղորդում է՝ Իրանի հատուկ ծառայությունները սպառնում են ուկրաինական Boeing-ի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին: 

Լրագրողների տվյալներով, Իրանի քաղաքացիները, որոնց հարազատները զոհվել են ինքնաթիռի վթարի հետևանքով, զգուշացվել են հարցազրույցներ չտալ երկրի սահմաններից դուրս գործող պարսկական լրատվամիջոցներին, եթե ցանկանում են ստանալ զոհերի մնացորդները:

Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ուկրաինական Boeing ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից թռիչքի մեկնարկից անմիջապես հետո: Օդանավում գտնվող բոլոր 176 մարդիկ զոհվել են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին