Կարևոր իրադարձություններ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար

12 Հունվար, 2020 19:01
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին