Կարևոր իրադարձություններ

«Բալային համակարգից հետո գոնե իմ ճանաչած մարդիկ սկսել են շաաատ ավելի ուշադիր և զգուշ վարել ավտոմեքենան»

12 Հունվար, 2020 14:10
«Բալային համակարգից հետո գոնե իմ ճանաչած մարդիկ սկսել են շաաատ ավելի ուշադիր և զգուշ վարել ավտոմեքենան»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «բալային համակարգին».

 

«Մեկ մտածեցի անդրադառնամ քաղաքական «մեծ» անցյալ ունեցող իմ գործնկերներիցս մեկի գրառմանը, կապված բալային համակարգի հետ, մեկ էլ հասկացա, որ անիմաստ է:

Միայն մի տեղեկություն հայտնեմ ձեզ սիրելի հայրենակիցներ, 2018 թ-ին ավտովթարներից Հայաստանում մահացել է մոտ 343 մարդ, այսինքն գրեթե ամեն օր մեկ մարդ մահացել է:
Բալային համակարգից հետո գոնե իմ ճանաչած մարդիկ սկսել են շաաատ ավելի ուշադիր և զգուշ վարել ավտոմեքենան:

Վստահ եմ, որ 2020թ-ի վերջում կունենանք դրական զգալի փոփոխություններ` մահացությունների նվազման առումով»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին