Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում 35-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. կրակող կասկածյալը «Սպայկա» ՍՊԸ-ի անվտանգության աշխատակից է. shamshyan.com

12 Հունվար, 2020 15:00
Արարատի մարզում 35-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. կրակող կասկածյալը «Սպայկա» ՍՊԸ-ի անվտանգության աշխատակից է. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, shamshyan.com-ը:

Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդի դրսային շրջանի հրազենային վերք, կոտորակային» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գրիգոր Հակոբյանն է։ Մինչ բժիշկները վիրավորին բուժօգնություն էին ցուցաբերում, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։20-ի սահմաններում Նորաշեն գյուղի դաշտերում Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գոռ Հարությունյանը վիրավորին պատկանող «ARAL» մոդելի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով անզգուշությամբ կրակել է և այն դիպել է Գ. Հակոբյանին։ Ոստիկանները հայտնաբերել են նշված զենքը։ Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Հարությունյանը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և բաց թողնվել։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գ. Հարությունյանն աշխատում է «Սպայկա» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից։

 

Լրահոս

Դիտել ավելին