Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    528,5
    536,5

  • RUB

    7,64
    7,84

Կարևոր իրադարձություններ

Մենք հետևողական և համառ կլինենք այս աղետի լիարժեք ուսումնասիրությունն ավարտին հասցնելու համար. Զելենսկին տեսաուղերձով դիմել է ուկրաինացիներին

12 Հունվար, 2020 11:50
Մենք հետևողական և համառ կլինենք այս աղետի լիարժեք ուսումնասիրությունն ավարտին հասցնելու համար. Զելենսկին տեսաուղերձով դիմել է ուկրաինացիներին

Զելենսկին քայլ առ քայլ զեկուցել է ուկրաինական իշխանությունների կողմից ձեռնարկված գործողությունների մասին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Թեհրանում ինքնաթիռի վթարի մասին:

«Ես վերջապես կարող եմ դա անել»,-ասել է Ուկրաինայի նախագահը՝ շնորհակալություն հայտնելով օտարերկրյա գործընկերներին՝ Ուկրաինայի կողքին լինելու և ճշմարտությունը բացահայտելու ցանկության համար:

Նախագահը խոսել է ոչ միայն Կանադայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի վարչապետների, Իրանի և Աֆղանստանի նախագահների, ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսային խորհրդակցությունների անցկացման մասին, այլև այն մասին, որ ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի մահվան մասին հայտնի դառնալու առաջին ժամերից սկսած վերցվել են ուկրաինացի մահացած քաղաքացիների ԴՆԹ անալիզները:

«Մենք պայմանավորվեցինք, որ ոչ ոք չի ազատվի պատասխանատվությունից»,- ասել է Զելենսկին՝ խոսելով Իրանի նախագահի հետ իր պայմանավորվածությունների մասին:

Նա նշել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակն արդեն գործ է հարուցել ուկրաինացի քաղաքացիների մահվան հետ կապված, կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի զոհվածների ընտանիքներին, և պետությունն ամեն ինչ կանի, որպեսզի նրանք փոխհատուցումներ ստանան ավիափոխադրողից, ապահովագրական ընկերություններից և Իրանից:

«Մենք հետևողական և համառ կլինենք այս աղետի լիարժեք ուսումնասիրությունն ավարտին հասցնելու համար: Մենք բոլորս դրա կարիքը ունենք», – ասել է Ուկրաինայի Նախագահը՝ դիմելով համերկրացիներին:

«Հրթիռային վարկածի» ճանաչումը որպես աղետի պատճառ հնարավորություն է տալիս շարունակելու հետաքննությունն առանց ձգձգումների և խոչընդոտների: Ես ակնկալում եմ Իրանի հետ հետագա կառուցողական փոխգործակցություն` համաձայն միջազգային իրավունքի նորմերի», – ասել է Ուկրաինայի նախագահը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին