Կարևոր իրադարձություններ

Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերությունը անվտագության նկատառումներից ելնելով չեղարկել է Երևան-Թեհրան-Երևան չվերթը

12 Հունվար, 2020 10:20
Հեղինակ՝ Armenia Airways
Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերությունը անվտագության նկատառումներից ելնելով չեղարկել է Երևան-Թեհրան-Երևան չվերթը

Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերությունը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չվերթն այսօր չեղարկել է անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ավիաընկերությունը:

«Տեղեկացնում ենք Ձեզ, որ Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերության AMW111/112 12.01.2020թ․ չվերթը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Ձեր ավիատոմսի օրը փոխելու համար խնդրում ենք կապնվել մեր գլխավոր գրասենյակի կամ մեր գործակալների միջոցով։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Մենք հոգում ենք մեր ուղևորների անվտանգության մասին ՝առաջին հերթին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության գլխավոր գրասենյակ աշխատանքային ժամերին, Երկուշաբթի-Ուրբաթ սկսած 9:30:

Հարգանքներով
Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերություն»,-ասվում է հաղորդագրությունում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին