Կարևոր իրադարձություններ

Վանաձորում ՔԿՀ աշխատակիցն ու նրա ուսուցիչ եղբայրը ոստիկանից փորձել են խլել զենքը. Կրակոցներ են հնչել

11 Հունվար, 2020 23:28
Վանաձորում ՔԿՀ աշխատակիցն ու նրա ուսուցիչ եղբայրը ոստիկանից փորձել են խլել զենքը. Կրակոցներ են հնչել

Երեկ՝ հունվարի 10-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 01:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի «Հայքի» հրապարակում ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնի ծառայողները՝ Մարատ Սահակյանն ու Գարիկ Հակոբյանը, նկատել են, որ մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը և գետնին ընկած մի քաղաքացու ծեծում են:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մոտենում են նրանց և պահանջում դադարեցնել խուլիգանական գործողությունները, սակայն նրանք հայհոյելով հարձակվում են ոստիկանության ծառայողների վրա՝ չենթարկվելով նրանց օրինական պահանջներին և ցուցաբերում են դիմադրություն: Այդ անձանց խուլիգանական գործողությունները դադարեցնելու և մոտակայքում ծառայություն կատարող ոստիկանության իրենց գործընկերներին օգնություն կանչելու նպատակով Մ. Սահակյանը իրեն ամրակցված ծառայողական հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակից երեք անգամ օդ է կրակել: Սակայն դա նույնպես չի զգաստացրել երիտասարդներին և նրանք փորձել են Մ. Սահակյանից խլել զենքը:

Օպերատիվորեն ժամանած նրանց գործընկերներն ու ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրից ոստիկանության Տարոնի բաժին են բերման ենթարկում Վանաձոր քաղաքի բնակիչներ, 32-ամյա Մհեր Պողոսյանին, 32-ամյա Գուրգեն Պողոսյանին և 28-ամյա Վաչե Ալեքսանյանին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը հայտնաբերել է կրակված 3 պարկուճ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Գ. և Մ. Պողոսյանները հարազատ եղբայրներ են: Գ. Պողոսյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ ժողովրդին հայտնի Վանաձորի բանտում, Մ. Պողոսյանն էլ աշխատում է Վանաձոր քաղաքի թիվ 18 դպրոցում՝ որպես ուսուցիչ:

 

Լրահոս

Դիտել ավելին