Կարևոր իրադարձություններ

Խոակին Ֆենիքսը ձերբակալվել է կլիմայի փոփոխության դեմ բողոքի ցույցերի ժամանակ

11 Հունվար, 2020 19:25
Խոակին Ֆենիքսը ձերբակալվել է կլիմայի փոփոխության դեմ բողոքի ցույցերի ժամանակ

Օսկարակիր դերասան Խոակին Ֆենիքսն ու «Էմմի» մրցանակի դափնեկիր Մարտին Շինը ուրբաթ ձերբակալվել են Կապիտոլիում բլրում կլիմայի փոփոխության դեմ Ջեյն Ֆոնդայի ամենշաբաթյա բողոքի ակցիայի ժամանակ: Այս մասին հայտնում է The Hill-ը:

Ոստիկանությունը ցույցի մասնակիցներին կարգադրել է ցրվել, սակայն ի հեճուկս նրանց կարգադրությունների՝ ցույցի մասնակիցները շարունակել են բարձրանալ, ինչը հանգեցրել է նրանց ձերբակալությանը: Ընդհանուր թվով ձերբակալվել է ավելի քան 147 մարդ:

Սա Վաշինգտոնում կայացած հիմնադրամի բողոքի արդեն 14-րդ ակցիան է՝ կապված  կլիմայական ճգնաժամի հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին