Կարևոր իրադարձություններ

Երևանի նախկին ոստիկանապետը չի հերքել, որ Մարտի 1–ի գործով համագործակցում է ՀՔԾ-ի հետ. «Փաստինֆո»

11 Հունվար, 2020 19:09
Երևանի նախկին ոստիկանապետը չի հերքել, որ Մարտի 1–ի գործով համագործակցում է ՀՔԾ-ի հետ. «Փաստինֆո»

«Փաստինֆո»- ի տեղեկություններով Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը «Մարտի 1»-ի քրեական գործով մի քանի անգամ հարցաքննվել է։ Ընդ որում՝ դեռեւս 2019 թվականի փետրվարի 6-ին Ներսիկ Նազարյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է կասկածի շուրջ, բայց անցած մեկ տարվա ընթացքում դատավարական կարգավիճակի փոփոխություն տեղի չի ունեցել եւ նրան մեղադրանք չի առաջադրվել։

Փոխարենը՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն նրա ցուցմունքները օգտագործվել են այլ անձանց մեղադրանքներ առաջադրվելու համար։ Ի դեպ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ներսիկ Նազարյանը չի հերքել, որ համագործակցում է ՀՔԾ-ի հետ ու բավական դրական գնահատել քննության ընթացքը։

Նշենք, որ հենց Ներսիկ Նազարյանն է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եղել Երեւանի ոստիկանապետ. Նա պաշտոնանկ է արվել 2013 թվականին։

Պարոն Նազարյան, Դուք կարգավիճակ ունե՞ք «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում։

Ոչ

Ձեզ մեղադրանք առաջադրված չէ՞։

Ոչ, քննությանը մասնակցել եմ, գնացել եմ, ամեն ինչ, բայց դեռ պարզ չէ եւ էդ հարցով մեզ արգելված է որեւէ մի բան պատասխանելու։

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարված ծառայողական քննության ընթացքում ինչ-ինչ կեղծիքներ եղել են, կամ քրեական գործով փամփուշտներ փոխելու մասին տեղյա՞կ եք։

Չէ, չէ։ Միայն քննությանը մասնակցել եմ եւ նման կեղծիքների, բաների երբեք մասնակցություն չեմ ունեցել, իրենք էլ տեղյակ են եւ քննության ընթացքում ինչ որ կա, հայտնել եմ, արդեն իրենք պետք է որոշեն, իմ մասնակցությամբ որեւէ...ես տենց բաների մեջ չկամ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին