Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    527,5
    535,5

  • RUB

    7,68
    7,88

Կարևոր իրադարձություններ

«Առինջ մոլի» տնօրինությունը հայտարարություն է տարածել

11 Հունվար, 2020 15:45
«Առինջ մոլի» տնօրինությունը հայտարարություն է տարածել

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Լրատվամիջոցներում նյութ է շրջանառվում, թե իբր «Առինջ մոլ»-ի տաղավարներից մեկում ապօրինի վաճառվում է զինվորի համար նախատեսված արտադրանք՝ մասնավորապես գուլպա:

Եվ չնայած «Առինջ մոլ»-ի տարածքում գտնվող տաղավարները վարձակալական հիմունքներով տրված են անհատ ձեռներեցներին, այնուամենայնիվ, հարկ ենք համարում հերքել սույն ապատեղեկատվությունը, և իրազեկել հանրությանը, որ տվյալ տաղավարում վաճառվող ապրանքատեսակի վրա բացակայում է «վաճառքի ենթակա չէ կամ արտադրված է ՊՆ պատվերով» մակնշումները:

Ապրանքատեսակը պատկանում է մասնավոր ընկերության, որը, ի թիվս այլ ապրանքների, արտադրում է նաև գուլպաներ: Ի դեպ, պիտակի վրա առկա է շտրիխ-կոդ և արտադրողի հասցեն, որն առաջնային պայման է ապրանքի՝ վաճառքի ենթակա լինելու հարցում: Խնդրում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ «Առինջ մոլի» անունը արատավորել փորձող ապատեղեկատվության տարածումից:

«Առինջ մոլի» տնօրինություն

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին