Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ

11 Հունվար, 2020 14:33
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ

Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը հայտարարել է Իրանի դեմ նոր լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին այն բանից հետո, երբ Իրանը օրեր առաջ ավիահարվածներ է հասցրել Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների վրա:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել են, որ նոր պատժամիջոցները թիրախավորելու են Իրանի 8 բարձրաստիճան պաշտոնյաների և 17 հանքարդյունաբերական ընկերությունների:

«Մեր նպատակն է զրկել ռեժիմին կործանարար արտաքին քաղաքականության ռեսուրսներից: Մենք պարզապես ցանկանում ենք, որ Իրանը իրեն նորմալ պահի: Կարծում ենք, որ մեր սահմանած պատժամիջոցները կնպաստեն այս ռազմավարական նպատակին հասնելուն»,- ասել է Պոմպեոն:

 

Լրահոս

Դիտել ավելին