Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի օդանավակայաններում 36 չվերթ է հետաձգվել, 5-ը` չեղարկվել

11 Հունվար, 2020 12:45
Մոսկվայի օդանավակայաններում 36 չվերթ է հետաձգվել, 5-ը` չեղարկվել

Շաբաթ առավոտյան Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է 36 չվերթ, չեղարկվել` 5-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Յանդեքս ժամանակացույց» ծառայության տվյալներին:

Մոսկվայի ժամանակով ժամը 9.31-ի (Երևանի ժամանակով` 10:31-ի) դրությամբ` «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 2 չվերթ, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 19 և չեղարկվել 5 չվերթ, «Շերեմետևոյում» հետաձգվել է 15 չվերթ:

Շաբաթ օրը Մոսկվայում սպասվում են ձյան տեսքով տեղումներ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը մոտ 0 աստիճան է, որը նորմայից բարձր է 8-9 աստիճանով:

 

Լրահոս

Դիտել ավելին