Կարևոր իրադարձություններ

Facebook-ը և Instagram-ը հեռացնում են սպանված իրանցի գեներալին աջակցող գրառումները

11 Հունվար, 2020 12:42
Facebook-ը և Instagram-ը հեռացնում են սպանված իրանցի գեներալին աջակցող գրառումները

ԱՄՆ օրենսդրությանը ենթարկվելով՝ Facebook ընկերությունն իրեն պատկանող սոցիալական ցանցերից հեռացնում է այն գրառումները, որոնք դրական են արտահայտվում ԱՄՆ զինուժի կողմից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մասին։ Այս մասին տեղեկությունները հաստատել են ընկերության ներկայացուցիչները։

Ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ իրենք պարտավոր են աշխատել այն պայմաններում, որոնք բնորոշել է Միացյալ Նահանգների իշխանությունը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և դրա հրամանատարության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ահաբեկչական է ճանաչել Իրանի զինված ուժերի մաս կազմող այդ կառույցը։

Սոցցանցերից հեռացվում են ոչ միայն այդ կառույցների ու դրանց ներկայացուցիչների գրառումները ու հենց օգտահաշիվները, այլև այն բոլոր օգտվողներինը, որոնք աջակցություն են հայտնում ԻՀՊԿ-ին, դրա հրամանատարությանը,  գովերգում կամ ընդունելի են համարում նրանց գործունեությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին