Կարևոր իրադարձություններ

Օմանը նոր սուլթան ունի

11 Հունվար, 2020 11:40
Օմանը նոր սուլթան ունի

Արաբական թերակղզու հարավում գտնվող Օմանում նոր միապետ է օծվել։ Նոր սուլթան է դարձել Հաիթամ բին Թարիղ բին Թայմուրը։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։

Սա հաջորդել է զառամյալ սուլթան Ղաբուսի մահվանը։ Վերջինս մահացել է վաղ առավոտյան՝ 79 տարեկան հասակում։ Նախկին սուլթանի զարմիկի թեկնածությունը հաստատվել է միապետական ընտանիքի հավաքի ժամանակ։

Հաիթամ բին Թարիղ բին Թայմուրը մինչ այդ եղել է Օմանի մշակույթի ու ժառանգության նախարարը, պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել երկրի Արտաքին գործերի նախարարությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին