Կարևոր իրադարձություններ

Հայտնի է «Դալմա գարդեն մոլի» ցնցումների պատճառը. ՀԺ

11 Հունվար, 2020 09:27
Հայտնի է «Դալմա գարդեն մոլի» ցնցումների պատճառը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Դալմա գարդեն մոլի» ցնցումները եղել են տանիքում օդափոխիչ սարքի ոչ ճիշտ տեղադրման պատճառով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: «Միացրեցինք անջատեցինք, տեսանք, որ վիբրացիան այդտեղից է: Օդափոխիչ սարքի տակ պետք է ռետինից հատուկ միջադիր լինի, որպեսզի վիբրացիան միանգամից պատերին չհաղորդի: Չնչին, կես ժամանոց մոնտաժի աշխատանք է պահանջվել, ուղղակի չի արվել»,-ասաց նա:

 Վերմիշյանը նշեց, որ ցնցումը եղել է շենքի մի փոքր հատվածում՝ մոտ 200 քմ վրա, որտեղ դրսից դրված է եղել այդ օդափոխիչ սարքը: «Սարքը անսարք էր, հիմա այն ընդհանրապես անջատեցին, հոսանքազրկեցին: Կփոխեն, որևիցե վտանգ չկա, շատ արագ արձագանքել են»,-ասաց նա:

Վերմիշյանը նաև հայտնեց, որ սեյսմիկ ծառայության մասնագետները տեղում մոնիթորինգ են արել հատուկ սարքերով և երեկվա միջադեպից հետո որևէ ցնցում չի գրանցվել: Վերջինս հայտնեց, որ ցնցումներից «Դալմա»-ին որևիցե կոնստրուկտիվ վնաս չի պատճառվել:

 «Շինարարության մեջ դա կոչվում է դիսկոմֆորտ առաջացնող վիբրացիա, այսինքն ոչ թե վտանգավոր է այլ ընդամենը անհարմարություն է պատճառում: Նորմալ շենք է և պետք է ժողովրդին բացատրել, որ հանգիստ գնան իրենց առևտուրն անեն՝ առանց պանիկայի»,- եզրափակեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին