Կարևոր իրադարձություններ

Նոր փոփոխություն՝ ՀՀ-ում գործող բոլո՞ր հիմնադրամների վերահսկողության ուժեղացման նպատակով. «Ժամանակ»

11 Հունվար, 2020 08:50
Նոր փոփոխություն՝ ՀՀ-ում գործող բոլո՞ր հիմնադրամների վերահսկողության ուժեղացման նպատակով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որի նպատակը հիմնադրամների վերահսկողության ուժեղացումն է:

 Կառավարությունն առաջարկում է օրենքի 39-րդ հոդվածը ձևակերպել այսպես. «Հիմնադրամը հաջորդ տարվա առաջին 6 ամսվա ընթացքում ներկայացնում է հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաև հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց թիվը»:

Գործող օրենքը չի պահանջում տեղեկատվություն հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների և կառավարչի մասին: Տեսնես օրենքի այս նորմը կտարածվի՞ ՀՀ-ում գործունեություն ծավալող բոլոր հիմնադրամների վրա»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին