Կարևոր իրադարձություններ

Ռազմական ոստիկանությունում ո՞ր աշխատակիցները չեն պարգևատրվել. «Ժողովուրդ»

11 Հունվար, 2020 08:30
Ռազմական ոստիկանությունում ո՞ր աշխատակիցները չեն պարգևատրվել. «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, պետական գրեթե բոլոր գերատեսչությունների աշխատակիցներն ամանորյա պարգևավճարներ են ստացել: Սակայն «Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կան գերատեսչություններ, որտեղ ոչ բոլոր աշխատակիցներն են պագևավճարներ ստացել, և դա նաև դժգոհության առիթ է հանդիսացել: 

Մեր տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանությունում ոչ բոլոր աշխատակիցներն են պարգևավճարներ ստացել, մասնավորապես՝ ցածր կոչումով պաշտոնյաները պարգևավճար չեն ստացել: 

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Ռազմական ոս­տիկանության պետ Արթուր Բաղդասարյանին՝ հասկանալու համար, թե ինչու է կառույցում նման տարանջատում եղել: Վերջինս մեզ հետ զրույցում, ըստ էության, հաստատեց, որ կառույցում պարգևատրումներն ամբողջական չեն եղել, սակայն ընդգծեց, որ պարգևավճարներ լինելու են նաև հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը: «Պարգևավճարներ եղել են. այն աշխատակիցները, որոնք չեն ստացել, կստանան հունվարի 28-ին: Պարզապես կոդային տարբերակում է եղել, ոչ թե կոչումային», - նշեց Բաղդասարյանը: Իսկ մեր հարցին՝ Դուք պարգևավճար ստացել եք, Բաղդասարյանը ընդգծեց. «Ես երբևէ ինձ չեմ պագեւատրել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին