Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ Իրաքի հետ քննարկել զորքերի դուրսբերումը

10 Հունվար, 2020 20:57
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ Իրաքի հետ քննարկել զորքերի դուրսբերումը

ԱՄՆ-ն մտադիր չէ Իրաքի հետ քննարկել իր զորքերի դուրսբերումն այդ երկրից, հայտարարել է Պետդեպարտամենտը՝ ի պատասխան երկրի վարչապետի պաշտոնակատարի՝ զորքերի դուրսբերման կազմակերպման համար պատվիրակություն ուղարկելու պահանջին, գրում է Washington Post-ը։

 

«Այս պահին ցանկացած պատվիրակությունը, որը կուղարկվի Իրաք, կքննարկի ոչ թե զորքերի դուրսբերումը, այլ ռազմավարական գործընկերության նորացմանը վերաբերող հարցեր, նաև՝ ինչպես ճիշտ տեղակայել մեր ուժերը Մերձավոր Արևելքում»,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

«Այնուամենայնիվ, պետք է բանակցություններ վարել ԱՄՆ-ի և Իրաքի իշխանությունների միջև ոչ միայն անվտանգության, այլև ֆինանսական, տնտեսական և դիվանագիտական գործընկերության մասին»,- ասված է հայտարարության մեջ։

 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրաքը պնդի զորքերի դուրսբերումը, ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել և պահանջել վճարել Իրաքում պատերազմի համար իր նախկին ծախսերը:

Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդ ալ-Մահդին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյից պահանջել է ներկայացուցիչներ ուղարկել Իրաքի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերման մեխանիզմների մշակման համար:

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը քվեարկել է «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիայի հետ համաձայնագիրը դադարեցնելու և երկրից զորքերի դուրսբերման օգտին:

 

Լրահոս

Դիտել ավելին