Կարևոր իրադարձություններ

Մեդվեդեւը հայտնել է ԵՏՄ ամբողջ տարածքում նիկոտին պարունակող չծխվող խառնուրդների արգելքի անհրաժեշտության մասին

10 Հունվար, 2020 20:00
Մեդվեդեւը հայտնել է ԵՏՄ ամբողջ տարածքում նիկոտին պարունակող չծխվող խառնուրդների արգելքի անհրաժեշտության մասին

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում նիկոտին պարունակող չծխվող խառնուդների արգելքի անհրաժեշտության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ահա թե ինչի մասին եմ ուզում ասել: Եթե դա (նիկոտին պարունակող չծխվող խառնուդները) սննդամթերք է, եթե Եվրասիական տնտեսական միության գոյություն ունեցող կանոնների ու ապրանքային նոմենկլատուրայի եւ որոշումների շրջանակում է, որոնք ընդունվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կամ արդեն միջպետական կոլեգիաների մակարդակում… Մեր ինչին է պետք նման մթերքը... Անհրաժեշտ է ուղղակի արգելել դա»,- ասել է ՌԴ վարչապետը ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի եւ սպառողների իրավունքների պաշտպանության ու մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության Դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր նիկոտին պարունակող արտադրանքի շրջանառության վերահսկողության ուժեղացման հարցի քննարկմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին