Կարևոր իրադարձություններ

Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Մոհամեդ Կիլբան հայտնել է, որ ընդդիմությունը նախագահի հետ հանդիպման նախաձեռնություն չի հայտնել

10 Հունվար, 2020 19:23
Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Մոհամեդ Կիլբան հայտնել է, որ ընդդիմությունը նախագահի հետ հանդիպման նախաձեռնություն չի հայտնել

Աբխազիայի ընդդիմությունը նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ հանդիպման նախաձեռնություն չի հայտնել, այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հայտնել է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Մոհամեդ Կիլբան:

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ (նախագահի և ընդդիմության միջև բանակցությունների վերաբերյալ): Ոչ մի կողմից նման նախաձեռնություն չկա: Բանակցությունների առարկան նույնպես անհասկանալի է, քանի որ այսօր ոչ ոք դեռ պատասխանատվություն չի ստանձնել, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչները պատասխանատվություն չեն ստանձնում տեղի ունեցող իրադարձությունների համար»,- հայտնել է նա։

Նա նշել է, որ այժմ ընթանում է Աբխազիայի Հանրապետության Գերագույն դատարանի հերթական նիստը՝ 2019 թվականին կայացած ընտրությունների արդյունքների ամփոփման՝ ԿԸՀ-ի ընդունած որոշման իրավաչափության մասին։

 

«Դատարանը դեռ վերջնական դատավարական որոշում չի կայացրել»,- հավելել է նա։

Աբխազիայում ցուցարարները դժգոհում են նախագահական ընտրություններում պարտված Ալխաս Կվիցինիայի դատական գործի լսումների ընթացքից, 2019 թվականի նոյեմբերին Սուխումում տեղի ունեցած փոխհրաձգության հետաքննությունից, ինչպես նաև պետության վատ սոցիալ-տնտեսական վիճակից և կոռուպցիայից:

Ինչպես ավելի վաղ Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի օգտին: Ավելի վաղ Խաջիմբան հրաժարվել էր լքել նախագահի պաշտոնը, սակայն ընդդիմության հետ բանակցությունների պատրաստակամություն էր հայտնել: 

Աբխազիայի Անվտանգության խորհրդի նախագահ Մուհամադ Կիլբան այսօր հայտարարել է, որ ցուցարարները թալանել են նախագահի նստավայրի այն սենյակը, որտեղ զենքեր էին պահվում:

 

Լրահոս

Դիտել ավելին