Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ-ը շարունակում է աշխատանքները «Դալմա Գարդեն մոլում»

10 Հունվար, 2020 19:15
Հեղինակ՝ Դալմա Գարդեն Մոլ
ԱԻՆ-ը շարունակում է աշխատանքները «Դալմա Գարդեն մոլում»

Հունվարի 9-ին տեղի ունեցած տարհանման պատճառները պարզելու նպատակով ԱԻՆ-ը շարունակում է իրականացվել աշխատանքներ Դալմա «Դալմա Գարդեն մոլ»-ի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք «Դալմա Գարդեն մոլ»-ի ֆեյսբուքյան էջից։

«Ըստ ԱԻՆ-ի՝ ցնցման պատճառ կարող են եղած լինել հարակից տարածքում այդ ժամանակահատվածում կատարվող շինարարարկան կամ այլ մեխանիկական աշխատանքները, ինչպես նաև օդափոխության մասնակի խափանումը:

ԱԻՆ-ը նշում է, որ անհանգստանալու լուրջ պատճառ չկա:

Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին և սպասում ենք սարքավորումների միջոցով ստացված հետազոտության արդյունքներին:

Շնորհակալություն ենք հայտնում համբերության և «Դալմա Գարդեն մոլ»-ի կողքին լինելու համար»,- ասված է հայտարարությունում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին