Կարևոր իրադարձություններ

Մասիսում քնած աղջկան սպանած հայրը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

10 Հունվար, 2020 19:07
Մասիսում քնած աղջկան սպանած հայրը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, Մասիսում քնած աղջկան սպանած հորը 8 տարվա ազատազրկման դատապարտեց։ Դատավճիռը չի բողոքարկվել, եւ այն մտել է օրինական ուժի մեջ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ 68-ամյա Համլետ Խաչատրյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 2018 թվականի ապրիլի 20-ին, Մասիս քաղաքի բնակարաններից մեկում, դստեր՝ 1979 թվականին ծնված Լուսինե Խաչատրյանի հետ ալկոհոլ օգտագործելու հարցի շուրջ անհաշտ հարաբերությունների մեջ գտնելով, վերջինիս կողմից նույն հյուրասենյակում՝ անկողնում քնած ժամանակ ձայներ հանելու պատճառով, պահանջել է, որ դուստրը ձայներ չհանի, մոտեցել է դստերը եւ քնած վիճակում բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին, դեմքին, կրծքավանդակին եւ մարմնի այլ մասերին։ Այնուհետեւ դստերը սպանելու դիտավորությամբ՝ ձեռքով բռնել է պարանոցից, մյուս ձեռքով փակել է բերանը եւ սպանել։

Նշենք, որ ամբաստանյալը դատարանում ընդունել է մեղադրանքը, սակայն նշել, որ աղջկան սպանելու դիտավորություն չի ունեցել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին