Կարևոր իրադարձություններ

Ավստրալիայում հրդեհների պատճառով փակվում են դեսպանությունները

10 Հունվար, 2020 18:25
Ավստրալիայում հրդեհների պատճառով փակվում են դեսպանությունները

Ավստրալիայում ուժեղ բնական հրդեհները հանգեցրել են մի շարք դեսպանությունների փակման երկրի մայրաքաղաք Կանբերայում, որտեղ ուրբաթ տեղի իշխանությունները հայտարարել են հանգստյան օրերին շոգ եւ քամոտ եղանակի պատճառով տարածքի ծխահարման սպառնալիքի մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Financial Times-ին։

Ավստրալիայում Էստոնիայի դիվանագիտական առաքելության ղեկավար Կերսթի Էսմաան (Kersti Eesmaa) հաստատել է, որ էստոնական դեսպանությունը տեղափոխվել է Սիդնեյ։ «Ժամանակավոր տեղափոխման պատճառը օդի որակի վատացումն է... եւ դեսպանության աշխատակիցների ընտանիքների առավել խոցելի անդամներին պաշտպանելու ցանկությունը,- ասել է Էսմաան։- Դեսպանությունները մինչ այդ փակվել էին քաղաքական լուրջ ճգնաժամ ունեցող երկրներում»։

 

Լրահոս

Դիտել ավելին