Կարևոր իրադարձություններ

Արարատի ԲԿ-ում 3-ամյա աղջնակի մահվան փաստով քրգործ է հարուցվել

10 Հունվար, 2020 18:06
Արարատի ԲԿ-ում 3-ամյա աղջնակի մահվան փաստով քրգործ է հարուցվել

Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի «բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ» հատկանիշներով:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, նշված քրգործը հարուցվել է «Արարատ» բժշկական կենտրոնում Արարատի մարզի Արարատ գյուղի 3-ամյա աղջնակի մահվան փաստով:

Փոքրիկի հարազատները տեղի ունեցածի մեջ մեղադրում են բժշկական կենտրոնի բժիշկներին: «Մեր զայրույթն այնքան շատ է, որ նրանց ինչ էլ ասենք, մեր սիրտը չի հանգստանա: Առողջ, կենսուրախ, ժիր երեխային դեկտեմբերի 7-ին ջերմություն ունենալու պատճառով տեղափոխել ենք այդ քամբախ հիվանդանոց, 4 օր հետո արդեն համայրյա մահվան ճիրաններում հայտնված երեխային տալիս են մոր գիրկն ու ասում՝ տեղափոխեք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ինչո՞ւ առողջապահության նախարարին չի հետաքրքրում, որ անգամ երեխային այդ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխելիս շտապօգնությունը վառելիք չի ունեցել: Ինչո՞ւ առողջապահության նախարարին չի մտահոգում, որ Արարատի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արայիկ Սարդարյանը հեռուստատեսությամբ ստորաբար ստահոդ ու կեղծ լուրեր է տարածում: Ո՞վ է պատասխան տալու: Ինչ է, պետք է մի քանի երեխաներ մահանան, որ նոր առողջապահության նախարարը աչքերից հանի ակնոցներն ու միջոցներ ձեռնարկի՞: Արարատի հիվանդանոցի որոշ բժիշկներ՝ գլխավոր բժշկի գլխավորությամբ, սպանեցին մեր երեխային: Ճիշտ է, մենք այլեւս հետ չենք բերի փոքրիկին, բայց ուզում ենք՝ Արարատի հիվանդանոցի այն բժիշկները, ովքեր մասնակցություն են ունեցել երեխայի մահվան գործում, գլխավորի հետ դուրս շպրտվեն առողջապահության համակարգից»,-ասել են հարազատները:

 

Լրահոս

Դիտել ավելին