Կարևոր իրադարձություններ

Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում սահմանվել է հերթապահություն

10 Հունվար, 2020 16:55
Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում սահմանվել է հերթապահություն

Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տարածքում սահմանվել է շտապ բժշկական օգնության ծառայության հերթապահություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` մասնավորապես հայտնելով հետևյալը.

«ՀՀ Առողջապահության նախարարի՝ 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 3918-Ա հրամանի համաձայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տարածքում 2019 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2020 թվականի մարտի 8-ը՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի, տոնական և ոչ աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-18:00-ը սահմանվել է շտապ բժշկական օգնության ծառայության հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիների, ինչպես նաև զբոսաշրջիկների, հանգստացողների բժշկական օգնությունն ու սպասարկումն արագ և պատշաճ կազմակերպելու նպատակով:

Սահմանված հերթապահությունն իրականացվում է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին