Կարևոր իրադարձություններ

Հայազգի գիտնականը՝ Arms Control Person of the Year մրցանակակիր

10 Հունվար, 2020 16:53
Հայազգի գիտնականը՝ Arms Control Person of the Year մրցանակակիր

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանն իր գիտական թիմի հետ արժանացել է Arms Control Person of the Year մրցանակին, գրում է Mediamax.am-ը:

Arms Control Association-ը տարվա մարդ է հռչակում այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք զինամթերքի վերահսկման, տարածման կանխարգելման, զինաթափման կամ զենքի սպառնալիքների մասին իրազեկվածության բարձրացման արդյունավետ տարբերակներ են առաջարկում։

Արեգ Դանագուլյանին եւ նրա գիտական խմբին մրցանակին առաջադրել էին նեյտրոնային ճառագայթների միջոցով միջուկային զինաթափման ստուգման նորարարական գործընթաց մշակելու համար:

Դեկտեմբերի 12-ից հունվարի 9-ը օնլայն հարթակում անցկացված քվեարկությանը նրանք առավելագույն ձայներն են ստացել՝ առաջ անցնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունից եւ մյուս 7 մրցակիցներից։

 

Լրահոս

Դիտել ավելին