Կարևոր իրադարձություններ

Կանադան ու Ֆրանսիան մասնագետների են ուղարկել Թեհրան

10 Հունվար, 2020 16:21
Կանադան ու Ֆրանսիան մասնագետների են ուղարկել Թեհրան

Կանադան և Ֆրանսիան Իրան են ուղարկում իրենց ներկայացուցիչներին ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով այդ երկրի քաղաքացիների մահվան հանգամանքները քննելու համար: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ 10 կանադացիների պատվիրակությունն արդեն մեկնել է Թեհրան:

«Կանադայի 10 ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը մեկնել է Իրան՝ ավիավթարի հետևանքով այդ երկրի քաղաքացիների մահվան հանգամանքներն ուսումնասիրելու համար»,- ասել է Մուսավին:

Ավիաաղետների հետաքննության հարցերով ֆրանսիական BEA գործակալությունը նույնպես ներկայացուցիչներ է ուղարկում ինքնաթիռի վթարի պատճառները պարզելու համար:

«Մեզ այս իրադարձության մասին տեղեկացրել են Իրանից: Հանգամանքներն ուսումնասիրելու համար մենք որակավորված ներկայացուցչի ենք նշանակել: Այս պահի դրությամբ մեզ լրացուցիչ որևէ օգնության խնդրանքով չեն դիմել»,- ասել են գործակալությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին