Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ափերին բախվել է երկու նավ. երեք մարդ անհետացել է

10 Հունվար, 2020 15:48
Թուրքիայի ափերին բախվել է երկու նավ. երեք մարդ անհետացել է

Թուրքիայի ափերին՝ Բոսֆորից հարավ-արևմուտք ընկած հատվածում, բախվել են ռուսական տանկերը և թուրքական ձկնորսական նավը: Այս մասին հայտնում են Թուրքիայի ներքին գործերի նախարարության առափնյա պահպանության հրամանատարությունից հունվարի 10-ին:

Բախման հետևանքով թուրքական նավը ձկնորսների հետ խորտակվել է: Փրկվել է երեք քաղաքացի, ևս երեքը դեռ որոնվում են:

«2020 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 6։30-ին, Բոսֆորի նեղուցի հարավ-արևմուտքից 5 մղոն հեռավորության վրա Ռուսաստանի դրոշը կրող դեպի Իզմիր շարժվող տանկերը բախվել է թուրքական ձկնորսական նավին: 4 նավ և ուղղաթիռ անմիջապես ուղարկվել են դեպքի վայր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին