Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    527,5
    535,5

  • RUB

    7,68
    7,88

Կարևոր իրադարձություններ

Խեղդամահ արված 16-ամյա աղջկան հետևել են կանգառից. մանրամասներ

10 Հունվար, 2020 15:40
Խեղդամահ արված 16-ամյա աղջկան հետևել են կանգառից. մանրամասներ

Երևանում խեղդամահ հայտնաբերված 16-ամյա Սառա Կարապետյանը մինչև իններորդ դասարանը սովորել է Արտաշատի թիվ 1 դպրոցում:

«Մեր դպրոցը չի ավարտել, այստեղից տեղափոխվել է Ոստանի դպրոց, մեր դպրոցում ինքը սուսիկ-փուսիկ, արտառոց պահվածք չի ունեցել, լուռ երեխա էր»,- Aravot.am-ին պատմել է դպրոցի տնօրեն Թինա Մարգարյանը:

Ոստանի դպրոցի տնօրեն Գեղամ Արշակյանն էլ կայքի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ հիանալի աշակերտուհի է Սառան եղել.

«Շատ հիանալի երեխա է եղել, ուսումնառության բավականին բարձր մակարդակ ուներ: Այդ երեխային հետևող չի եղել երևի: Ինձ մոտ տեղափոխվեց թիվ 1 դպրոցից, մայրը չի հարմարվել կոլեկտիվի անդամների հետ, որոշել են գործերը տեղափոխել մեզ մոտ: Անձամբ իմ հսկողության տակ է եղել, դասղեկի հետ կարողացել ենք այդ երեխայի մոտ զսպվածություն ձեռք բերել, ոչ թե վարքի, այլ դպրոց հաճախելու առումով: Ինքը դժվար դպրոց հաճախող երեխա էր, ծնողը երևի մատների արանքով էր նայում, բերեց դպրոց, ու երեխան սկսեց բացակայել:

Դասղեկին հանել, ուղարկել եմ իրենց տուն: Խնամված ընտանիք չէր, էդ կինը ոնց-որ երկրորդ անգամ էր ամուսնացել: Արտաշատի տղա էր, հեռվից ճանաչում եմ, բանվոր էր, եկավ, ասացի՝ Սառան դպրոց չի գալիս, խոստացավ ամեն առավոտ բերել, տանել, մի քանի օր բերեց, հետո հայրը Ռուսաստան գնաց ու էդպես… Երեխան ամենաբարձր միավորներն է  ստացել միասնական քննություններին: 7 աշակերտ մեր դպրոցից դիմումով դուրս եկավ՝ Արտաշատի պետական հումանիտար քոլեջ գործերը տալու, 7-ից 6-ը չեն անցել մրցույթը, հետ են եկել մեր դպրոց, նորից ընդունել եմ, 7-ից մեկը, որ քոլեջ ընդունվել է, Սառան էր»:

Սառայի մայրը՝ Նելլի Կարապետյանը, աշխատում է Ազատավան գյուղում գործող «Գետափ» տաքսի ծառայությունում: Ազատավան համայնքի ղեկավար Պետիկ Ղազարյանը կայքի հետ զրույցում պատմել է, որ Սառան շատ խելոք երեխա էր: Նա նաև ասել է`  Նելլի Կարապետյանն իրեն անձամբ է պատմել, որ, դեպքի օրը Երևանում Սառան կանգառում կանգնած է եղել՝ ընկերուհու պլանշետը ձեռքին, սպանության մեջ մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանը նրան հետևել է առանց ճանաչելու, Սառայի հետևից գնացել է, հասել է տուն: Երբ աղջիկը  դուռը բացել է, Ռաֆայելը հրել է նրան, հետևից  ներս մտել, պլանշետը փորձել է տանել, բայց քանի որ պլանշետը ընկերուհունն է, Սառան դիմադրել է, երիտասարդն էլ խեղդել է, պլանշետը հետը տարել:

Պետիկ Ղազարյանը պատմել է նաև, որ Սառայի վարձակալած բնակարանն էր, տատիկն էլ պատրաստվում էր գնալ թոռան հետ ապրելու այդ բնակարանում:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին